Նորություններ

Վերադառնալ
15.06.2018

Մագիստրատուրայի առկա ուսուցման շրջանավարտները ստացան դիպլոմները

Մագիստրատուրայի առկա ուսուցման շրջանավարտները ստացան դիպլոմները

2018թ. հունիսի  15-ին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2017-2018 ուսումնա-կան տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Ղուկասյանը, ամփոփիչ  պետական ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա.Այվազյանը,  կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ   Հովհ.Վարյանը, կրթահամալիրի պետի տեղակալները, ակադեմիայի ղեկավարությունը, ամբիոնների պետերը, դասախոսները: Շրջանավարտները հանդես եկան շնորհակալական խոսքով:

Այնուհետև  ՀՀ  ոստիկանության  ղեկավարության  մոտ  2018թ.  1-ին  կիսամյակում  անցկացվելիք  օպերատիվ  խորհրդակցությունների  պլանի  22-րդ  կետի  համաձայն` կրթահամալիրում  անցկացվեց  օպերատիվ  խորհրդակցություն  ՀՀ  ոստիկանության  շտաբի պետ, ոստիկանության  գնդապետ Ա. Ղուկասյանի  նախագահությամբ` «ՀՀ  ոստիկանության  կրթահամալիրի  ակադեմիայի  բակալավրիատի 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների  ամփոփիչ  ատեստավորման  անցկացման  նախապատրաստական  աշխատանքների  վիճակի  մասին»  հարցի  քննարկման  նպատակով:

Խորհրդակցության ավարտին Ա. Ղուկասյանը  գոհունակություն  հայտնեց  կատարված  նախապատրաստական  աշխատանքների  վիճակի կապակցությամբ և ամփոփիչ  ատեստավորման  հանձնաժողովի  անդամների, ինչպես  նաև  ամփոփիչ  քննություններն  ընդունող  քննական  առարկայական  հանձնաժողովների  նախագահների  և  անդամների  ուշադրությունը  հրավիրեց  շրջանավարտներին  քննելիս  գնահատման  օբյեկտիվությունը պահպանելու վրա: