Վերադառնալ
07.05.2021

Մաս-ռեստլինգի առաջնություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Մաս-ռեստլինգի առաջնություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

    Մայիսի 3-ին և 4-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ մաս-ռեստլինգի միջուսանողական առաջնությունը:

  Մրցույթը կազմակերպել էր Մաս-ռեստլինգի աշխարհի մրցանակակիր, նաև նույն մարզաձևի ՀՀ չեմպիոն, Հայաստանի մաս-ռեստլինգի ֆեդերացիայի ներկայացուցիչ և ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման նպատակով անցկացվող դասընթացի հատուկ պատրաստականության դասախոս Յուրի Սաքունցը:

  Մաս-ռեստլինգ մարզաձևը, ունենալով մի քանի տարվա պատմություն, արդեն հասցրել է աշխարհի չեմպիոններ գրանցել: Կրթահամալիրի սովորողներն առաջին անգամ ուժերը փորձեցին այս մարզաձևում և պատվով հաղթահարեցին մրցույթը:

  Առաջնության իգական սեռի ներկայացուցիչները բացարձակ քաշային կարգում հաջողություններ գրանցեցին. առաջին հորիզոնականը զբաղեցրեց Դիանա Ղազարյանը, երկրորդը՝ Հասմիկ Մուրադյանը, երրորդը՝ Քրիստինե Միքայելյանը:

  Արական սեռի ներկայացուցիչները տարբեր քաշային կարգերում ունեցան հետևյալ արդյունքները. 60 կգ քաշային կարգում առաջին հորիզոնականը նվաճեց Արտուշ Հովհաննիսյանը, երկրորդը՝ Հովհաննես Մկրտչյանը, երրորդը՝ Մուշեղ Խաչատրյանը, 70 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրեց Վարազդատ Գևորգյանը, երկրորդը՝ Հովհաննես Սարգսյանը, երրորդը՝ Էդիկ Սուսունցը, 80 կգ քաշային կարգում առաջինը՝ Վահրամ Նավոյանը, երկրորդը՝ Տիգրան Թադևոսյանը, երրորդը՝ Արսեն Հովհաննիսյանը: Մինչև 95 կգ քաշային կարգում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Անդրանիկ Հարոյանը, երկրորդը՝ Վահրամ Հակոբյանը, երրորդը՝ Դավիթ Ներսիսյանը: 95 և ավել կգ քաշային կարգում առաջին հորիզոնականը նվաճեց Գևորգ Զոհրաբյանը, երկրորդը՝ Արծրուն Ռտոյանը, երրորդը՝ Նորայր Սահակյանը:

  Լավագույն արդյունքներ գրանցած բոլոր մասնակիցները մայիսի 7-ին պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով:  

  Շնորհավորում ենք մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ: