Նորություններ

Վերադառնալ
09.03.2017

Սիրով կանանց համար

Սիրով կանանց համար

Ոստիկանության կրթահամալիրում  մարտի 7-ին արդեն իսկ տոնական տրամադրությունը էր: Կրթահամալիրի ակումբի անձնակազմը շնորհալի ուսանողների հետ միասին  ջանք չէր խնայել կանանց միջազգային օրն էլ ավելի գեղեցիկ, զգացմունքային ու հիշվող դարձնելու համար:

Մեկը մյուսի ետևից գեղեցիկ երաժշտական, պարային համարների հեղինակները  արվեստի լեզվով շնորհավորեցին կանանց և աղջիկների տոնը՝ ընդգծելով թե որքան  կարևոոր է կին, այն էլ ոստիկան կին լինելը:

Միջոցառման ամենագեղեցիկ և հուզիչ դրվագներից էր Անահիտ Բադալյանի շարադրությունը նվիրված երջանկությանը, հանդիսատեսին ջութակի մեղմ ելևէջներով  հուզեց նաև Թերեզա Մանուկյանը, իսկ պարային բեմադրության շնորհիվ  կրթահամալիրի սովորող Մարիամ Խաչատրյանը ներկայացրեց հայ աղջկա կերպարն ու համեստությունը:

Տոնական տրամադրությունն ապահովելու և կանանց շնորհավորելու էին եկել էստրադային երգիչ Վարդան Բարսեղյանը և Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային խումբը:

Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը շնորհակալագրեր հանձնեց մասնակից հյուրերին՝ ակնկալելով նոր հանդիպումներ:

Վերջում կրկին շնորհավորանքներ և շնորհակալություններ հնչեցին կանանց տոնի կապակցությամբ  և, որ ամենակարևորն էր,  բոլոր կանայք դահլիճից դուրս եկան գեղեցիկ ժպիտով:

Միջոցառումը կազմակերպել էին՝ կրթահամալիրի ակումբի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Աննա Սարուխանյանը, կրթահամալիրի Կադրերի և ԱՀՏԱ բաժնի տեսուչ Լիանա Սահակյանը  և կրթահամալիրի ակադեմիայի ՈԶ հրամանատարական ֆակուլտետի կրտսեր տեսուչ, ոստիկանության կրտսեր սերժանտ Ասատուր Ասլանյանը։