Վերադառնալ
06.05.2024

«Մարդկանց թրաֆիքինգ» թեմայով դասընթաց Կրթահամալիրում

«Մարդկանց թրաֆիքինգ» թեմայով դասընթաց Կրթահամալիրում

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկեց «Մարդկանց թրաֆիքինգ» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացը։ Այն նախատեսված է ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների՝ թրաֆիքինգի դեմ պայքարի գծով պատասխանատու ծառայողների համար։
   ԵՄ իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) TOPCOP ծրագրի շրջանակում 2023թ. և 2024թ․ ընթացքում անցկացվել են «Վերապատրաստել վերապատրաստողների» ձևաչափով դասընթացներ, որոնց մասնակցել են ՀՀ իրավապահ մարմինների, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարում մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցները՝ ստացված գիտելիքներն ազգային մակարդակում փոխանցելու հանձնառություն ստանձնելով։
   Կրթահամալիրը ձեռնամուխ եղավ նշված դասընթացի կազմակերպմանը՝ կարևորելով CEPOL-ի հետ համագործակցության ընդլայնումն ու շարունակական վերապատրաստման անհրաժեշտությունը։