Նորություններ

Վերադառնալ
07.03.2018

«Կոնտեյներում» ներկայացումը կրթահամալիրում

«Կոնտեյներում»  ներկայացումը կրթահամալիրում

Բազմերանգ ու հարուստ է ժամանակակից հայ կնոջ հավաքական կերպարը: Նա և՛ խելամիտ ու սկզբունքային հասարակական գործիչ է, և՛ նուրբ ու սիրող էակ, կրթության գիտության և մշակույթի գործիչ, և՛ խիստ ու բարի մայր, բժիշկ է ու դերասան, ոստիկան է ու իրավաբան, բանակային և ուղղակի կին…

Գեղեցկության, մեղմության, սիրո ու քնքշանքի տոնը ոստիկան կանանց համար նաև ուժի, հպարտության, հայրենասիրության ու քաջության տոն է: Նրանք մայր են ու օրենքի պաշտպան, քույր են ու ոստիկան, դուստրն են ու ռազմիկ, կին են ու զինվորական:

Հայ ոստիկանի համազգեստը, որ կրում են սիրով ու հպարտությամբ, ավելի ընդգծում է նրանց կանացիությունը ու հմայքը:

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է: Այն նաև գարնանային զարթոնքի գեղեցիկ տոնն է և այդ առիթով սույն թվականի մարտի 6-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում կրկին տոնական տրամադրություն էր: Կանանց միամսյակին նվիրված կրթահամալիր իրենց շնորհավորանքներով և գեղեցիկ ներկայացմամբ հյուրընկալվել էին Երևանի քաղաքապետարանի «Պատանի հանդիսատեսի թատրոն»-ը գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի և տնօրեն Հայկ Խերանյանի գլխավորությամբ, ովքեր ներկայացրին Կոնստանտին Կեյանունի «Կոնտեյներում»  ներկայացումը:

Թող գարնանային այս հրաշք տոնը բոլոր հայ կանանց համար լինի երջանկաբեր, ծաղկառատ ու հաղթական: Ու թող երբեք չպակասեն Ձեր արիության ու ոգու կորովը, անձնվիրությունն ու տոկունությունը, սերն ու թովչանքը:

Շնորհավորում ենք Ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ, մնացեք միշտ գեղեցիկ ու հմայիչ: