Վերադառնալ
15.04.2024

Կլոր-սեղան քննարկում «Բանակցությունները (մեդիացիան) ոստիկանական գործառույթում» խորագրով

Կլոր-սեղան քննարկում «Բանակցությունները (մեդիացիան) ոստիկանական գործառույթում» խորագրով

   Ապրիլի 12-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի կազմակերպած կլոր-սեղան քննարկումը: Քննարկման թեման էր «Բանակցությունները (մեդիացիան) ոստիկանական գործառույթում»: Հրավիրված էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը և ՀՀ արդարադատության նախարարության կողմից արտոնագրված հաշտարարներ Անի Ավետիսյանը  և Լևոն Սահակյանը։

   Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ,  իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Արտակ Հովհաննիսյանը։

   Զեկույցներով հանդես  եկան ՀՀ ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը՝ «Երկխոսություն ոստիկանությունում, մոդելի ներդրում», ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորողներ Անգելինա Հովհաննիսյանը՝ «Բանակցային ընթացակարգի առանձնահատկությունները»,   Անի Գրիգորյանը՝ «Բանակցությունների դերն իրավապահ մարմինների գործառույթում»  խորագրերով։

   Ամփոփիչ խոսքով հանդես եկավ միջոցառման պատասխանատու- կազմակերպիչ, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի  քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Լուսինե Թասալյանը։  Վերջինս ընդգծեց ոլորտի առանձնահատկությունը և  կարևորությունը ժամանակակից իրավական համակարգի և իրավապահ համակարգ ունեցող պետությունների համար։   

   Ներկա էին ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և սովորողները։

   Առաջադրվեցին հարցեր, և քննարկվեցին դրանց հնարավոր լուծումները։

   Ծավալված հետաքրքիր և բովանդակալից քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց այն դարձնել շարունակական և համագործակցությամբ կատարել ոլորտային հետազոտություններ։