Նորություններ

Վերադառնալ
07.12.2018

Պատվաբեր և պատասխանատու ծառայություն` հանուն Հայաստանի ապագայի

Պատվաբեր և պատասխանատու ծառայություն` հանուն Հայաստանի ապագայի

Հայրենիքին անձնվիրաբար ծառայելը մշտապես եղել է, կա ու կլինի հայ ոստիկանների կարևորագույն առաքելությունը:

2018թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը կրթահամալիրի ծառայողների հետ  կազմակերպել էր հանդիպում` նվիրված  դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրական տեղամասերում նշանակված ոստիկանների  ծառայությանը, որում ընդգրկված են նաև կրթահամալիրի ծառայողները:

Հանդիպման ժամանակ Մ. Բաբայանը նշեց, որ կրթահամալիրի սովորողների և աշխատակիցների մասնակցությամբ իրականացված յուրաքանչյուր ծառայություն ավելացրել է ոստիկանների հեղինակությունը, հասարակության աչքին բարձրացրել ինչպես ամբողջ ոստիկանության, այնպես էլ կրթահամալիրի պատիվը:

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը և պետի տեղակալ ծառայության գծով, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Գալոյանը  պարզաբանեցին  ծառայություններում ընդգրկված ոստիկանության կրթահամալիրի ծառայողների պարտականությունները, ներկայացրին ծառայության ժամանակացույցը, ինչպես նաև հորդորեցին նրանց բարեխղճորեն մոտենալ ծառայությանը` բոլորին մաղթելով հաջողություն: