Վերադառնալ
17.03.2025

Հանդիպումներ փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ամբիոնների պետերի հետ

Հանդիպումներ փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ամբիոնների պետերի հետ

   2025 թվականի մարտի 13-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է նորաստեղծ ամբիոնների ուսումնական բեռնվածության բաշխման, առաջիկա ուսումնական և այլ բնույթի աշխատանքների պլանավորման, ինչպես նաև այլ կազմակերպչական հարցերով Կրթահամալիրի ղեկավարության և ամբիոնների պետերի հանդիպումների շարքը:        

   Մարտի 13-ին և 14-ին տեղի ունեցան Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ.Մուրադյանի և պրոռեկտորների հանդիպումները փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման չորս ամբիոնների պետերի (պաշտոնակատարների) հետ:        

   Հանդիպումների ընթացքում ամբիոնների պետերը ներկայացրին նորաստեղծ ամբիոնների առաջիկա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները, ուսումնական բեռնվածությունը պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների միջև բաշխելու առաջարկները:

   Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ.Մուրադյանն ամբիոնների պետերին տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ իրականացվելիք աշխատանքները համակարգված ձևով իրականացնելու, միմյանց և համակրթահամալիրային ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու ուղղությամբ: