Հանդիպում սովորողների հետ
2022 թ. ապրիլի 19-ին տեղի ունեցավ ակադեմիայի բակալավրիատի առկա ուսուցման սովորողների մարտ ամսվա ուսումնական, հետազոտական և կարգապահական արդյունքների ամփոփման նպատակով հանդիպում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը, ակադեմիայի ղեկավար կազմը, ամբիոնների պետերը, սովորողները: Ուսումնական, կարգապահական և գիտահետազոտական արդյունքների վերլուծությունը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակդեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը: Վերլուծության ընթացքում ներկայացվեց մարտ ամսվա առաջադիմությունը՝ ըստ կուրսերի և առարկանների: Հատուկ անդրադարձ կատարվեց գերազանց և անբավարար առաջադիմություն ունեցող, հետազոտական աշխատանքներում ներգրավված սովորողներին: Արձանագրելով ընթացիկ ցուցանիշները՝ ակադեմիայի պետը հորդորեց բարելավել արդյուքներն ուսումնական և հետազոտական գործընթացում սովորողների ակտիվ ներգրավվածությամբ: