Հանդիպում քոլեջի դիմորդների հետ

Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի քոլեջի 2023-2024 ուսումնական տարվա դիմորդների և նրանց ծնողների հանդիպումը ընդունող հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում ընդունող հանձնաժողովի քարտուղար, ոստիկանության փոխգնդապետ Տ․ Թևոսյանը ներկայացրեց մասնագիտական պիտանելիության համապատասխանության թեստի և «Հայոց լեզու» առարկայի թեստի կարգն ու պայմանները, իսկ քոլեջի մարտական և ֆիզիկական պատրաստականության ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա․ Գրիգորյանը ներկայացրեց ֆիզիկական պատրաստականության ստուգման նորմատիվները։
Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին ստուգման թերթիկները։
Կրթահամալիրի պետի տեղակալ, ինքը և կադրերի և ԱՀՏԱ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գ․ Մալխասյանը հաջողություն մաղթեց դիմորդներին՝ հույս հայտնելով, որ նրանք նույնպես կհամալրեն Կրթահամալիրի սովորողների շարքերը։