Խորհրդակցություն Կրթահամալիրի ղեկավար կազմի հետ

Փետրվարի 25-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ.Մուրադյանը խորհրդակցություն է անցկացրել կրթահամալիրի պրոռեկտորների, ուսումնական և ուսումնաօժանդակ ստորաբաժանումների պետերի հետ:
Նորաստեղծ Կրթահամալիրի բնականոն գործունեությունն ապահովելու, ոստիկանական և փրկարարական ուղղվածության կրթական ծրագրերի և վերապատրաստումների կազմակերպման միատեսակ մեթոդաբանություն մշակելու, ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թվականների ռազմավարությունից բխող՝ Կրթահամալիրին վերաբերող միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով կազմվել է 60-ից ավել իրավական ակտերի ցանկ, որոնք անհրաժեշտ է ընդունել մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը:
Խորհրդակցության ընթացքում կատարվեց նշված իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների բաշխում, նախատեսվեցին կոնկրետ ժամկետներ և պատասխանատուներ, Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ.Մուրադյանը տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ պլանավորված աշխատանքների պատշաճ և ժամանակին կատարումն ապահովելու նպատակով: