Նորություններ

Վերադառնալ
25.06.2018

«ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսումնական պարապմունքների կազմակերպման և անցկացման» մեթոդական խորհրդատվություն

«ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսումնական պարապմունքների կազմակերպման և անցկացման» մեթոդական խորհրդատվություն

2018 թվականի հունիսին լույս է տեսել «ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսումնական պարապմունքների կազմակերպման և անցկացման» մեթոդական խորհրդատվությունը, որը մշակել է ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժինը:           

Մեթոդական խորհրդատվությունում ներկայացված են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսումնական պարապմունքների` դասախոսության, սեմինար և գործնական պարապմունքների հասկացությունները, խնդիրները, նպատակները, տեսակները, անցկացման կարգը, սեմինար և գործնական պարապմունքների գնահատման չափանիշները: Այն նախատեսված է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև ուսումնական գործընթացում ներգրավված աշխատակիցների կողմից ուսումնական պարապմունքների անցկացման մեթոդական ապահովման համար: