Նորություններ

Վերադառնալ
28.09.2016

ՄԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ… Ոգեկոչման արարողություն ի հիշատակ զոհված ոստիկանների

ՄԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ… Ոգեկոչման արարողություն ի հիշատակ զոհված ոստիկանների

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված այս տարվա հուլիսին պարեկապահակետային գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին:

Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի անուններն ընդմիշտ վիմագրվեցին հերոս ոստիկանների հուշակոթողին՝ գումարվելով 137 այն անմահներին, որոնք կյանքը զոհեցին հանուն օրենքի և ժողովրդի:

Հանդիսավոր արարողության ընթացքում նրանց գործը շարունակելու երդում տվեցին ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի հարյուր սովորողներ:

Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորեց նորընծա ոստիկաններին։ Այնուհետև տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների շարասյուների մասնակցությամբ քայլերթ։