Միջազգային գիտաժողով Կրթահամալիրի սովորողների մասնակցությամբ
Փետրվարի 17-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Մոգիլյովի ինստիտուտի կողմից կազմակերպված «Կուրսանտների գիտական փնտրտուք» թեմայով միջազգային համաժողովը:
Համաժողովին մասնակցում էին ավելի քան 100 զեկուցող Բելառուսի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Ղազախստանի Հանրապետությունից: Կրթահամալիրը ներկայացրին Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 2-րդ կուրսի սովորողներ Լենա Շահբազյանը, Լուիզա Խաչատրյանը, Սյուզաննա Սարուխանյանը։ Զեկույցների գիտական ղեկավարն էր քոլեջի լեզուների ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Գալինա Ռուսակովան։
Բացման խոսքով հանդես եկավ Մոգիլյովի ինստիտուտի պրոռեկտոր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Բորիսենկոն, ով նշեց, որ համաժողովի թեման արդիական է, և քննարկումներն ու փոխհամագործակցությունը դրական ազդեցություն կունենան հետագա աշխատանքային գործընթացում։
Հանդիպմումն ամփոփվեց ոլորտում առկա խնդիրների և բացթողումների քննարկմամբ։