Վերադառնալ
19.03.2024

Բանավեճի միջբուհական առաջնություն

Բանավեճի միջբուհական առաջնություն

   Մարտի 15-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԵՊՀ   ՈՒԽ-ի կողմից կազմակերպված Բանավեճի միջբուհական առաջնության առաջին խաղը, որտեղ ՆԳՆ կրթահամալիրի թիմը բանավիճել է Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի թիմի հետ։

   Բանավեճի թեման էր՝ «Խոսքի ազատության երաշխիքները ՀՀ-ում գործնականում արդյունավետ են»։ Թեմային «Կողմ» դիրքորոշմամբ հանդես եկավ ՄՊՀ երևանյան մասնաճյուղի թիմը, իսկ «Դեմ» դիրքորոշմամբ՝ Կրթահամալիրի թիմը։ Թիմերի դիրքորոշման ընտրությունը կատարվեց վիճակահանությամբ։

   Բանավեճի դատավորների գնահատման արդյունքում Կրթահամալիրի թիմը հավաքեց 67․6 միավոր, իսկ ՄՊՀ երևանյան մասնաճյուղի թիմը՝ 55․75 միավոր։ Այսպիսով՝ Կրթահամալիրի թիմը բանավեճի միջբուհական առաջնության առաջին փուլը հաղթահարեց հաջողությամբ և անցավ հաջորդ փուլ։