Վերադառնալ
09.03.2023
Մարտի 8-ը Կրթահամալիրում
Մարտի ութի կապակցությամբ Կրթահամալիրում կազմակերպվել էր տոնական համերգ, որում ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո), էստրադային երգչուհի Լայանան, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի սաները, (Կառնավալ) պարային համույթի պարողները և Կրթահամալիրի սովորողները։ Այն կազմակերպել էր Կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնի ակումբի առաջատար մասնագետ Լ․Սահակյանը։
Միջոցառման ավարտին խոսքով հանդես եկավ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը, ով, շնորհավորելով կանանց ու աղջիկներին, մաղթեց երջանկություն, հաջողություններ անձնական կյանքում և ընդգծեց, որ ոստիկանությունում ծառայող կանայք պետք է միտված լինեն հաջողության հասնելու բացառիկ ձգտմանը։