Վերադառնալ
18.04.2022

Ոստիկանության տոնին նվիրված միջոցառում Կրթահամալիրում

Ոստիկանության տոնին նվիրված միջոցառում Կրթահամալիրում

     Ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ Ոստիկանության օրվան նվիրված նախատոնական միջոցառում։

Միջոցառմանը մասնակցում էին Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի և անվճար ուսուցման սովորողները։

Իրենց կատարումներով լավ տրամադրություն ապահովեցին ՀՀ ոստիկանության զորքերի երգչախումբը, գեղարվեստական ղեկավար` ոստիկանության ավագ լեյտենանտ Գ․Գևորգյան, ինչպես նաև զորքերի «Նկարագիր» պարային համույթը, գեղարվեստական ղեկավար՝ Ա․ Ասատրյան։

Ոստիկաններին շնորհավորելու էին եկել նաև ճանաչված երգիչ Է․ Մակարյանը և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի սաները։  

Ոստիկանության օրվա կապակցությամբ Կրթահամալիրի պետի հրամանով ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Կրթահամալիրի մի շարք ծառայողների շնորհակալություն հայտարարվեց։ Իսկ միջոցառման վերջում ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին Կրթահամալիրի մի շարք ծառայողներ․

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով Հայաստանի և Արցախի  ոստիկանությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև ի նշանավորումն ՀՀ ոստիկանության 104-րդ տարեդարձի՝ «Համագործակցության համար մեդալով» պարգևատրվեց Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․ Մարկոսյանը։

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, հասարակական կարգի ապահովման, հանցավորության դեմ պայքարի և մարտական պատրաստականության գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար «Օրենքի պատվար մեդալով» պարգևատրվեց Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՀԿՀ ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Կ․Մալաքյանը։

Միջոցառման ավարտին Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․  Մուրադյանը շնորհակալագրեր հանձնեց միջոցառման մասնակիցներին, ինչպես նաև  շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն։

Միջոցառումը կազմակերպել էր Կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնի ակումբի առաջատար մասնագետ Լ․ Սահակյանը։