Ամփոփվեցին ՆԳՆ կրթահամալիրի սովորողների մինի ֆուտբոլի առաջնության արդյունքները. հայտնի են հաղթողները
Նոյեմբերի 5-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել էր ուսանողական խորհրդի և ֆիզիկական պատրաստականության ամբիոնի կազմակերպած` սովորողների մինի ֆուտբոլի մրցաշար։
Մեկ շաբաթ տևած լարված ու դիտարժան պայքարում իրենց ուժերը չափեցին Կրթահամալիրի ոստիկանական ու փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումները ներկայացնող 3 թիմեր՝ ցուցադրելով բարձր մարզական պատրաստվածություն և գեղեցիկ խաղ։
Մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում ոստիկանական ստորաբաժանման իրավագիտության 3-րդ կուրսի թիմն էր, 2-րդ հորիզոնականում՝ ՓԾ և ՃԿ ստորաբաժանման և 3-րդում՝ իրավագիտության 4-րդ կուրսի թիմերը։
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը ռեկտոր Մանուկ Մուրադյանի անունից հավաստագրեր հանձնեց առաջնությունում 1-ին տեղն զբաղեցրած թիմի անդամներին։
