Վերադառնալ
26.11.2021

Ամփոփվեցին մինի ֆուտբոլի հուշամրցաշարի արդյունքները

Ամփոփվեցին մինի ֆուտբոլի հուշամրցաշարի արդյունքները

     Նոյեմբերի 18-ին մեկնարկած 44-օրյա պատերազմում զոհված սովորողների հիշատակին նվիրված հուշամրցաշարի վերջնարդյունքն այսօր արդեն տեսանելի է։ Մինի ֆուտբոլի առաջնությանը մասնակցում էին ակադեմիայի և քոլեջի սովորողները։

Թիմերը միմյանց հետ մրցեցին օլիմպիական մարզաձևի սկզբունքով։ Համառ պայքարի արդյունքում  հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց ակադեմիայի վճարովի ուսուցման առաջին կուրսի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց ակադեմիայի անվճար ուսուցման երրորդ կուրսի թիմը, երրորդ տեղը՝ ակադեմիայի անվճար ուսուցման առաջին կուրսի թիմը։

Հուշամրցաշարի մրցանակակիրներին մեդալներով, իսկ հաղթող թիմին նաև փոխանցիկ գավաթով պարգևատրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը՝ նշելով, որ մրցաշարի անցկացումը կարևոր նշանակություն ունի ուսանողական համակազմի համար։ Մ․ Մուրադյանը հույս հայտնեց, որ ուսանողական միջոցառումներն այսուհետ կավելանան, և Կրթահամալիրը հնարավորինս կնպաստի նմանատիպ միջոցառումների իրականացմանը։

Հաղթողներին շնորհավորեցին հուշամրցաշարի եզրափակիչ խաղին ներկա գտնվող պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները։