Վերադառնալ
05.12.2019

Ուսանողական խորհրդի ամփոփիչ նիստը

Ուսանողական խորհրդի ամփոփիչ նիստը

2019 թվականի դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ուսանողական խորհրդի ամփոփիչ նիստը: Նիստին ներկա էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը և Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին  միջանկյալ քննություններին, դասախոսության կարգին և ուսումնական պրակտիկային: Այնուհետև ուսանողական խորհրդի անդամները հարցեր ուղղեցին Կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանին, որոնց շուրջ ծավալվեց կառուցողական քննարկում։

Նիստի ավարտին ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Բադալյանն ամփոփեց կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները  և շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին նախաձեռնողականության համար: