Արդեն մագիստրոս
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դեկտեմբերի 5-ին իրարանցում էր․ լսարանի առաջ անհամբեր իրենց հանդիսավոր եզրափակիչ պաշտպանությանն էին սպասում ապագա մագիստրոսները, անց էր կացվում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը և նախորդ ուստարվա շրջանավարտների վերաատեստավորումը։ Ամփոփիչ պետական ատեստավորման և նախորդ ուստարվա շրջանավարտների վերաատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Ղուկասյանը։
Մագիստրոսական թեզերի պաշտպանությանը մասնակցում էր 24 շրջանավարտ, որոնցից 23-ը հաջողությամբ անցան ամփոփիչ ատեստավորումը, իսկ մեկ շրջանավարտ անբավարար ստացավ։ Չորս շրջանավարտ արժանացավ գերազանցության դիպլոմի։
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունն ու անձնակազմն ի սրտե շնորհավորում է մագիստրոսական կոչում ստացած սովորողներին՝ մաղթելով կրթական ու գիտական նորանոր բարձունքների հաղթահարում, հաջողություններ ու համարձակ ձեռնարկումներ՝ ի նպաստ հասարակության և ի շահ մեր պետության։