Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար մրցանակ և Տարվա լավագույն երիտասարդ մրցանակը Կրթահամալիրինն է
![Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար մրցանակ և Տարվա լավագույն երիտասարդ մրցանակը Կրթահամալիրինն է Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար մրցանակ և Տարվա լավագույն երիտասարդ մրցանակը Կրթահամալիրինն է](/resources/policeacademy/img/news/big/1671541056,4417.jpeg)
«Հայաստան, Արցախ, Սփյուռք» AAD.am մրցանակաբաշխությունն արդեն 13-րդ անգամ տարբեր ոլորտների լավագույններին շնորհում է մրցանակներ։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը ևս բացառություն չէ․ Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար մրցանակի արժանացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Տաթևիկ Թևոսյանը։ Տարվա լավագույն երիտասարդ տիտղոսակիրը նույնպես Կրթահամալիրից էր՝ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի սովորող Ռաֆայել Հովհաննիսյանը, որը մեծ հաջողություններ է գրանցել բռնցքամարտի բնագավառում՝ դառնալով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Շնորհավորում ենք մրցանակակիրներին, մաղթում նորանոր հաջողություններ։