Վերադառնալ
17.03.2023

Երևանի թիվ 113 միջնակարգ և 90 հիմնական դպրոցների աշակերտները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Երևանի թիվ 113  միջնակարգ և 90 հիմնական դպրոցների աշակերտները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

     2023թ. մարտի 14-ին և 16-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Երևանի թիվ 113 միջնակարգ և 90 հիմնական դպրոցների աշակերտները`   դպրոցի զինղեկների՝ Ա. Մկրտչյանի, Գ.Աբրահամյանի, դասղեկ  Շ. Եգորյանի, պատմության ուսուցչուհի Կ.Հայրապետյանի  և Մալաթիա վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Վ. Եղիազարյանի ուղեկցությամբ:

Դպրոցի աշակերտներն այցելեցին Կրթահամալիրի ակումբ, որտեղ առաջատար մասնագետ Լ.Սահակյանը տեղեկացրեց ոստիկանների շրջանում տարվող մշակութային միջոցառումների մասին: Այնուհետև թանգարանի առաջատար մասնագետ Դ.Հովսեփյանը ծանոթացրեց Կրթահամալիրի տարածքին,  հուշակոթողներին և ներկայացրեց Կրթահամալիրի զարգացման փուլերը՝ սկսած 1966 թվականից։

   Թանգարանում Դ.Հովսեփյանը ներկայացրեց հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերն ընկած հայ ժողովրդի պատմությունը և այդ ընթացքում ոստիկանության կատարած հայրենանվեր աշխատանքները հանցավորության դեմ պայքարում:

   Այցի ավարտին աշակերտները տպավորված և գոհունակությամբ ամփոփեցին հանդիպումը՝ մաղթանքներ գրառելով «Պատվավոր հյուրերի» գրքում։