ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
13.11.2026

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի Ոստիկանության պատմության թանգարանը 49 տարեկան է

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի Ոստիկանության պատմության թանգարանը  49 տարեկան է

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի Ոստիկանության պատմության թանգարանի հիմնադրման 49-ամյակի և թանգարանի առաջին պետ Էդվարդ Մնացականյանի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ սույն թվականի նոյեմբերի 10-ին Կրթահամալիր էին այցելել ոստիկանության մի խումբ վետերաններ։ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հուշակոթողին, ապա ծանոթացել  թանգարանի ցուցադրական ֆոնդերին, այդ թվում՝ Էդվարդ Մնացականյանի անցած աշխատանքային ուղուն վերաբերող նյութերին:

  Միջոցառման հանդիսավոր արարողությանը վետերաններից բացի մասնակցել են նաև Կրթահամալիրի սովորողներ, ուսանողական խորհրդի ու միջազգային համագործակցության և հանրային կապերի բաժնի ներկայացուցիչներ։

 Թանգարանի առաջատար մասնագետ Դավիթ Հովսեփյանը ներկայացրել է թանգարանի հիմնադրման պատմությունը՝ անդրադառնալով 49 տարի առաջ՝ նոյեմբերի 10-ին, Երևանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոցի շենքում դրա բացմանը, հիմնադրման գործում ներդրում ունեցած անձանց, այդ թվում՝ թանգարանի առաջին պետ Էդվարդ Մնացականյանին։ Նա ներկայացրել է նաև թանգարանի տասնամյակների գործունեության կարևոր դրվագները, այցելուների թվի վերաբերյալ վերջին տարիների տվյալները և իրականացված աշխատանքները։

   Միջոցառումն ամփոփվել է Է. Մնացականյանի՝ թանգարանի մասին խոսքերով. «Այս ամենի մեջ իմ սերնդակիցների մանկության ու պատանեկության սքանչելի ժամանակն է ամփոփված: Այս նկարները, այս ամենն ասես լույսի ճառագայթներ են, որ ինձ մոտ են եկել անցյալից»։