ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
18.09.2026

ՆԳՆ Ոստիկանության պատմության թանգարանում բացվել է ցուցահանդես

ՆԳՆ Ոստիկանության պատմության թանգարանում բացվել է ցուցահանդես

   Սեպտեմբերի 16-ին ՆԳՆ կրթահամալիրի Ոստիկանության պատմության թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի հասարակական կազմակերպության 56-ամյակին, Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձին և թանգարանի հիմնադրման 49-ամյակին։ Ցուցահանդեսում ներկայացված է ոստիկանության 13 վետերանների մարզական ուղին, որոնք դեռևս խորհրդային տարիներից տարբեր մարզաձևերում մասնակցել են հանրապետական և միջազգային մրցաշարերի՝ արժանանալով սպորտի վարպետի և վաստակավոր մարզչի կոչման։ Ներկայացված են տարբեր մրցաշարերում նրանց ձեռքբերումների ու հաղթանակների մասին փաստող լուսանկարներ, պատվոգրեր, մեդալներ․․․

   Վետերանները նախ հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս և սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հանդիպում ՆԳՆ կրթահամալիրի սովորողների հետ։