Նորություններ

Վերադառնալ
13.11.2017

Խորհրդային միլիցիայի օրվան նվիրված տոնական միջոցառում կրթահամալիրում

Խորհրդային միլիցիայի օրվան նվիրված տոնական միջոցառում կրթահամալիրում

99 տարի առաջ, 1918 թվականին Հայաստանի պետականության վերականգնմանը զուգահեռ ստեղծվեց Ներքին գործերի նախարարությունը, որի իրավահաջորդող ժառանգորդն է մեր հանրապետության հասակակից, այսօրվա ոստիկանությունը:

2017 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների ուսանողական խորհրդի կազմակերպչական խմբի կողմից նախաձեռնվել էր միջոցառում նվիրված Խորհրդային միլիցիայի օրվան: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, կրթահամալիրի  անձնակազմը, սովորողները, ինչպես նաև  Խորհրդային միլիցիայի վաստակաշատ վետերաններ, որոնց թվում էին ոստիկանության պաշտոնաթող գնդապետներ Վաչիկ Ադամյանը, Էդուարդ Բազինյանը, Սամվել Խաչատրյանը, Յուրի Չալյանը և ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Հենզել Մանուչարյանը։

Միջոցառումը սկսվեց վավերագրական կարճամետրաժ ֆիլմով, որում հակիրճ ներկայացվում էր Խորհրդային միլիցիայի պատմությունը: Այնուհետև միջոցառման ընթացքում ներկայացվեց Խորհրդային միլիցիայի ստեղծումն ու անցած ուղին, իսկ  կրթահամալիրի շնորհաշատ սովորողների երգ ու պարի միջոցով ներկաներին փոխանցվեց բարձր և ուրախ տրամադրություն:

Լինի միլիցիոներ թե ոստիկան կյանքում մեզ համար ամենաէական արժեքներն են հավատն ու հայրենիքը… այս օրը ոչ միայն ոստիկանության  համակարգում աշխատողների, այլ նաև ամբողջ  հասարակության օրն է, նրա ապահովության, պաշտպանվածության, անվտանգության համար պայքարողների օրը, պայքարողներ, ովքեր շուրջ 99 տարի կանգնած են իրենց ժողովրդի կողքին: 

Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետը իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեց Խորհրդային միլիցիայի վետերաններին՝ հանձնելով հուշանվերներ:

«Մեր առաջին Հանրապետության ու մեր ոստիկանության հասակակից Խորհրդային միլիցիայի սիրելի՛ վետերաններ և ներկաներ, շնորհավորում եմ բոլորիդ Միլիցիայի օրվա առթիվ՝ խորհրդանշական տոնի, որ բոլորիս հավաքում է փառահեղ հիշողության դաշտում։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր կյանքում։ Միշտ քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ, եղեք արդիական թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ, թե՛ սկզբունքայնությամբ»:

Ներկա վետերաններն էլ իրենց հեթին շնորհակալական խոսք հղեցին իրենց հիշելու, մեծարելու և գնահատելու համար: