Նորություններ
ՎերադառնալՇնորհավորում ենք հերթական հաղթանակը
![Շնորհավորում ենք հերթական հաղթանակը Շնորհավորում ենք հերթական հաղթանակը](/resources/policeacademy/img/news/big/1521180297,71.jpeg)
Շնորհավորում ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի լեզուների ամբիոնի ավագ դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Գալինա Ալեքսանդրի Ռուսակովային «Մեծ հաղթանակի հերոսները» խորագրով համառուսաստանյան գրական մրցույթում հերթական հաղթանակի համար: Մրցույթի կազմակերպիչներն էին ռուսաստանյան ռազմապատմական հաստատությունը, ՌԴ պաշտպանության նախարարության մշակույթի վարչությունը, ՌԴ կրթության և գիտության նախարարությունը, Ռուսաստանի պետական գրադարանը, ՌԴ մշակույթի նախարարությունը և «Նե սեկրետնո» հրատարակչական տունը:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին տասնյակ հայ ռազմագերիների կյանքեր փրկած Սուրեն Մնացականյանի հերոսական կյանքը լուսաբանող «Արարատի աստղը» գրական ստեղծագործության շնորհիվ՝ հեղինակը դարձավ «Մեծ հաղթանակի հերոսները» համառուսաստանյան երկրորդ գրական մրցույթի մրցանակակիր:
Մաղթում ենք Գալինա Ռուսակովային նորանոր ստեղծագործական հաջողություններ: