Նորություններ

Վերադառնալ
23.03.2018

«Կրթություն XXI դար» խորագրով միջազգային մասնագիտացված ցուցահանդես

 «Կրթություն XXI դար» խորագրով միջազգային մասնագիտացված ցուցահանդես

2018թ. մարտի 21-ից 23-ը Հայաստանի Հանրապետության Կառավարության Տան նիստերի դահլիճի նախասրահում կայացավ «Կրթություն XXI դար» EXPO 2018 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողների և ուսանողների կողմից ներկայացվեցին կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հեղինակած գրքերը, կրթական ծրագրերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի առօրյան և ուսումնական գործընթացը ներկայացնող տեսաֆիլմը:

Ցուցահանդեսը լավ առիթ հանդիսացավ հասարակությանը ներկայացնելու ոստիկանության կրթահամալիրում գործող ուսումնական ստորաբաժանումները, դասավանդվող առարկաների առանձնահատկությունները, Կրթահամալիրի՝ որպես ոստիկանական կադրերի, իրավաբանների պատրաստման առաջատար հաստատության առավելությունները:

Բացմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի գլխավորությամբ: