Ներածական դասախոսություն քոլեջի առաջին կուրսի սովորողների համար
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի առաջին կուրսի սովորողների ադապտացիայի միջոցառումների ամենամյա ծրագրի շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը քոլեջի առաջին կուրսի սովորողներին ներկայացրեց «Ինչպե՞ս ստանալ կրթություն, այլ ոչ թե միայն դիպլոմ» խորագրով ներածական դասախոսություն:
Բանախոսը նշեց, որ որևէ առարկա սովորելուց առաջ նախ անհրաժեշտ է սովորել, թե ինչպես ճիշտ սովորել:
Ներածական դասախոսության ընթացքում սովորղներին ներկայացվեց տասը խորհուրդ, թե ինչպես նախապատրաստվել ուսումնական պարապմունքներին և քննություններին, ինչպես ճիշտ համառոտագրել դասախոսություններն ու կրկնել անցած նյութը, ինչպես ճիշտ համադրել ուսումն ու հանգիստը և այլն:
Սովորողներին առավել հետաքրքրեցին ակտիվ ունկնդրելու և ակտիվ ընթերցանության ռազմավարությունները, որոնք լայնորեն կիրառում են արևմտյան առաջավոր բուհերի ուսանողները:
Ներածական դասախոսության ընթացքում ծավալվեց ակտիվ և հետաքրքիր քննարկում։ Բանախոսը պատասխանեց սովորողների հարցերին և նրանց հորդորեց ուսումնառության ընթացքում մշտապես աշխատել գիտելիքների խորացման, հմտությունների և կարողությունների ամրապնդման ուղղությամբ: