Նոր նշանակում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի տնտեսական բաժինն այսուհետ նոր պետ ունի։
Սեպտեմբերի 13-ին Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմին և տնտեսական բաժնի անձնակազմին ներկայացրեց Կրթահամալիրի պետի տեղակալ ինքը և տնտեսական բաժնի նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Հրաչիկ Մարգարյանին։
Շնորհավորական ուղերձում Մ․ Մուրադյանն ընդգծեց այն կարևոր առաքելությունը, որն իրականացնում է տնտեսական բաժինը՝ կրթական գործընթացն ավելի բարենպաստ ու ժամանակակից պայմաններով ապահովելու համար։
Հ․ Մարգարյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց և ասաց, որ իր պատասխանատվությամբ ու բարեխիղճ աշխատանքով շարունակելու է իրականացնել իրեն վստահված առաքելությունը։
Շնորհավորում ենք ոստիկանության փոխգնդապետ Հրաչիկ Մարգարյանին՝ նշանակվելու կապակցությամբ։