Այցելություն թիվ 121 հիմնական դպրոց
2019 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանաողական խորհուրդը ճանաչողական այց կատարեց Էդուարդ Բոյաջյանի անվան թիվ 121 հիմնական դպրոց: Այցին մասնակցում էին ուսանողական խորհրդի անդամներ՝ Սամվել Հակոբյանը, Լիլիյա Հովակիմյանը, Անուշ Հոդաբաշյանը, կլինիկայի անդամ Սերգեյ Բադալյանը, ինչպես նաև ոստիկանության մայոր Տաթևիկ Թևոսյանը և ոստիկանության կապիտան Դավիթ Օհանյանը: Այցի նպատակն էր ներակայացնել ՀՀ ոստիկանության կրթահամալիրը:
Ուսանողական խորհրդի անդամները հանդես եկան բացման խոսքով, որից հետո ներկայացրին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կառուցվածքը, ուսումնական ծրագրերը և կրթահամալիրում սովորելու առավելությունները։
Սերգեյ Բադալյանը խոսեց կրթահամալիրում գործող իրավաբանական կլինիկայի մասին՝ նշելով, որ աշակերտները և ուսուցչական անձնակազմը ևս կարող են ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Այցի ընթացքում ուսանողական խորհրդի անդամները պատասխանեցին դպրոցականների հարցերին: