Վերադառնալ
03.05.2022

Կայացավ «ՀՀ քրեական իրավունք: Ընդհանուր մաս» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը

Կայացավ «ՀՀ քրեական իրավունք: Ընդհանուր մաս» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը

     ՀՀ ոստիկանության կրթահամալիրում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք: Ընդհանուր մաս» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը:  Ձեռնարկը հեղինակել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ, ի.գ.թ., դոցենտ Գ. Գրիգորյանը և քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ Դ. Թումասյանը:

Ինչպես իրենց խոսքում նշեցին հեղինակները՝  սույն ձեռնարկի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունմամբ և «Քրեական իրավունք» առարկայի ուսումնամեթոդական բազայի պատշաճ ապահովմամբ: Ուսումնական ձեռնարկն օգտակար կլինի ինչպես իրավաբանական բուհերի ուսանողների, այնպես էլ պրակտիկ աշխատողների, դասախոսների և քրեաիրավական հարցերով հետաքրքրվող այլ անձանց համար:

  Կրթահամալիրի պետ, ի.գ.թ., դոցենտ,  ոստիկանության գնդապետ, Մ. Մուրադյանը, շնորհավորելով ձեռնարկի հեղինակներին, հույս հայտնեց, որ այս աշխատությունը ջերմորեն կընդունվի ուսանողական և գիտական հանրության շրջանակներում, կնպաստի ուսանողների քրեական իրավունքի ոլորտի գիտելիքների պատշաճ յուրացմանը:

Շնորհանդեսին մասնակից ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմն իր շնորհավորական խոսքն ուղղեց հեղինակներին՝ մաղթելով ստեղծագործական աշխատանքում նորանոր ձեռքբերումներ: 

Վերջում հեղինակները շնորհակալություն հայտնեցին Կրթահամալիրի պետին, գրախոսներին և պրոֆեսորադասախոսական կազմին՝ իրենց արժեքավոր խորհուրդներով և նկատառումներով ձեռնարկի պատրաստմանն օժանդակելու համար: