Նորություններ

Վերադառնալ
02.04.2019

«Հիմնավոր գիտելիքով դեպի արժանապատիվ ծառայություն»

«Հիմնավոր գիտելիքով դեպի արժանապատիվ ծառայություն»

Այս կարգախոսն այսուհետ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գլխավոր այցեքարտերից մեկն է:

2019թ. ապրիլի 1-ին կայացավ կրթահամալիրի խորհրդակցական մարմնի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեցին կրթահամալիրում հայտարարված կարգախոսի մրցույթի արդյունքները: Նիստը վարում էր կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը: Բացի խորհրդակցական մարմնի անդամներից այդ նիստին ներկա էին նաև 101 մասնակիցների 151 կարգախոսներից ընտրված տասնմեկ կարգախոսների հեղինակները: Լավագույն տասնմեկ նշանաբաններից նիստի մասնակիցների ձայների քվեարկության մեծամասնությամբ հաղթող ճանաչվեց ՀՀ ոստիկանության   կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մարկոսյանի հեղինակած կարգախոսը: