Նորություններ
ՎերադառնալՈւսանողական խորհրդի հերթական նիստը
2019թ. ապրիլի 1-ին կրթահամալիրի ուսանողական խորհուրդն անցկացրեց իր հերթական նիստը: Բացման խոսքով հանդես եկավ ուսանողական խորհրդի նախագահ, ոստիկանության սերժանտ Ս. Բադալյանը` ուսանողական խորհրդին մաղթելով բեղմնավոր աշխատանք:
Այնուհետև ներկայացվեց նիստի օրակարգը, որում ընդգրկված էին ուսանողական խորհրդի համալրման, ճանաչողական այցեր և ինտելեկտուալ միջոցառում կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր :
Նիստի ընթացքում վերահաստատվեցին ուսանողական խորհրդի շրջանակներում գործող հանձնաժողովները, մասնավորապես՝ ընտրվեցին հանձնաժողովների նոր նախագահներ և անդամներ: Այսպես, այսուհետ արտաքին հարաբերությունների և կապերի հանձնաժողովի նախագահն է ակադեմիայի երրորդ կուրսի սովորող Վալյա Մարտիրոսյանը, կարգապահական հանձնաժողովինը՝ քոլեջի երկրորդ կուրսի սովորող Վազգեն Աղաբեկյանը, կազմակերպչական հանձնաժողովի նախագահն ակադեմիայի երկրորդ կուրսի սովորող Ալլա Գևորգյանն է, իսկ ուսումնական հանձնաժողովինը՝ ակադեմիայի երկրորդ կուրսի սովորող Լիլյա Հովակիմյանը:
Քննարկվեց նաև սովորողների Երևան քաղաքի մի շարք ավագ դպրոցներ այցելելու հարցը՝ արժանանալով միաձայն հավանության:
Նիստի օրակարգում առանձնացված էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված ուսանողական խորհրդի և կրթահամալիրի ղեկավարության համատեղ այցի կազմակերպումը ՀՀ պաշտպանության նախարարության Եռաբլուր պանթեոն:
Նախատեսվեց Կրթահամալիրի և ՀՀ ԳԱԱ ուսանողական գիտական ընկերությունում ընդգրկված տարբեր ինստիտուտների սովորողների մասնակցությամբ անցկացնել Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ ձևաչափով ինտելեկտուալ միջոցառումը, որը նույնպես արժանացավ միաձայն հավանության:
Կազմակերպչական հարցերը ևս ուսանողական խորհրդի ուշադրության կենտրոնում էին:
Նիստին ելույթով հանդես եկավ նաև ուսանողական խորհրդում կրթահամալիրի պետի լիազորված անձ, ոստիկանության կապիտան Դ. Օհանյանը և, փոխանցելով հետագա աշխատանքներում կրթահամալիրի ղեկավարության անվերապահ աջակցության վերաբերյալ կրթահամալիրի պետի խոսքն ու հորդորը, ներկայացրեց խորհրդի գործունեության բարելավման նախագիծը: Ներկայացվեց նաև այն տեսլականը, որն ըստ կրթահամալիրի ղեկավարության, ցանկալի է դնել ուսանողական խորհրդի հետագա գործունեության հիմքում: Հանդիպման ավարտին Դ. Օհանյանն անդրադարձավ խորհրդի նախկին նիստի ընթացքում անդամների բարձրաձայնած հարցերին՝ նշելով, որ այդ հարցերն արժանացել են համապատսխան արձագանքների: