Նորություններ
ՎերադառնալԱնցկացվեց մասնավոր իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի գիտական խմբակի հերթական նիստը
2019 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնին կից գործող մասնավոր իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի գիտական խմբակի 2018-2019 ուստարվա երրորդ նիստը, որն անցկացվեց զեկույց-քննարկման ձևաչափով: Նիստին ներկա էին ամբիոնի դասախոսական կազմը, գիտական աշխատանքների բաժնի ներկայացուցիչները և ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսերի սովորողները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Անժելա Տոնոյանը: Նա ներկայացրեց քննարկվող թեմայի արդիականությունը:
Զեկույցով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի սովորողներ Ս.Գևորգյանը, Ք.Մանասարյանը, Մ.Հակոբյանը և Ք.Հովհաննիսյանը՝ համապատասխանաբար հետևյալ թեմաներով. «Աշխատանքային պայմանագրի դադարումը աշխատողի նախաձեռնությամբ», «Աշխատանքային պայմանագրի դադարումը ժամկետի լրանալու հիմքով», «Աշխատանքային պայմանագրի դադարման ընդհանուր հիմքերը և դադարումը կողմերի համաձայնությամբ» և «Աշխատանքային պայմանագրի դադարումը գործատուի նախաձեռնությամբ»։
Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցները զեկուցողներին հարցեր ուղղեցին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ, կազմակերպվեց մտքերի փոխանակություն և միջոցառման արդյունքների քննարկում: