Նորություններ
Վերադառնալ«Բուհերի հավատարմագրման նշանակությունը, գործընթացն ու չափանիշները» թեմայով հանդիպում կրթահամալիրի աշխատակիցների հետ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի կողմից հաստատված ժամանակացույցով նախատեսված հանդիպումների շրջանակում սույն թվականի մայիսի 2-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի աշխատակիցների և սովորողների հետ տեղի ունեցավ ՀՀ կառավարության 30 հունիսի 2011 թվականի N 959-Ն որոշմամբ հաստատված ենթակառուցվածքային հավատարմագրման 1-ին (առաքելությունը և նպատակները) և 2-րդ (կառավարումն ու վարչարարությունը) չափանիշների ներկայացումը՝ «Բուհերի հավատարմագրման նշանակությունը, գործընթացն ու չափանիշները» թեմայով: Բանախոսների դերում հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մ. Հ. Մուրադյանը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մ.Մ. Մարկոսյանը: Բանախոսները ներկայացրին նշված չափանիշների և վերջիններիս չափորոշիչների էությունը, հիմքերը և բովանդակությունը:
Ներկայացման ավարտին բանախոսներին հղած բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: