Նորություններ

Վերադառնալ
03.05.2019

Ոստիկանության կրթահամալիրի պատվիրակության այցը Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Ոստիկանության կրթահամալիրի պատվիրակության այցը Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

2019 թվականի մայիսի 2-ին ոստիկանության կրթահամալիրի մի խումբ ծառայողներ և սովորողներ այցելեցին Ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Տարին թումանյանական է, և մեծն պոետի ծննդյան 150-ամյա տարեդարձի կապակցությամբ կրթահամալիրի պատվիրակությունը հաճելի անակնկալ մատուցեց թանգարանի աշխատակիցներին և այցելուներին։ Կրթահամալիրի լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ մասնակիցները 5 լեզուներով՝ հայերենով, ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով և պարսկերենով, արտասանեցին և երգեցին Թումանյանի ստեղծագործություններից։

Լեզուների ամբիոնի պետ Անի Հայրապետյանը նշեց, որ Թումանյանը համամարդկային գրող է, և դրա վառ ապացույցն աշխարհի տարբեր լեզուներով թարգմանված նրա ստեղծագործություններն են։

Նա ավելացրեց նաև, որ պոետը շատ է կարևորել թարգմանության դերը համաշխարհային գրականության մեջ և անձամբ բազմաթիվ ստեղծագործությունների թարգմանության հեղինակ է։

Թանգարանի աշխատակիցները հիացմունքով արտահայտվեցին ոստիկանների կազմակերպած հնգալեզու գրական-երաժշտական կոմպոզիցիայի վերաբերյալ և նշեցին, որ իսկապես երկրում իրավիճակ է փոխվել։