Նորություններ

Վերադառնալ
03.05.2019

Դասը վարում է ոստիկանը

Դասը վարում է ոստիկանը

2019 թվականի մայիսի 3-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ դասը վարում է ոստիկանը ծրագրի շրջանակներում այցելեց Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց: Այցի ընթացքում Մ. Բաբայանը դպրոցականներին պատմեց ոստիկանությունում իր անցած ուղին, ընտրած մասնագիտության առանձնահատկությունները, ինչպես նաև կարևորեց ոստիկանության դերը պետության կայացման գործում և քաղաքացու կյանքում: Աշակերտները դասի ընթացքում բազմաթիվ հարցեր ուղղեցին Մ. Բաբայանին և ստացան սպառիչ պատասխաններ: Մ. Բաբայանը ներակայացրեց   ոստիկանության կրթահամալիրում սովորելու առավելությունները՝ ակնկալելով, որ ապագայում աշակերտներից ոմանք ցանկություն կունենան ուսումնառությունը շարունակելու և համալրելու ոստիկանության շարքերը: