Նորություններ

Վերադառնալ
03.06.2019

«Հավաքների ազատության իրավունքի իրացման որոշ արդի հարցադրումներ» թեմայով գիտական խմբակի նիստ

«Հավաքների ազատության իրավունքի իրացման որոշ արդի հարցադրումներ» թեմայով գիտական խմբակի նիստ

2019 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ա­կադեմիայի պետության և իրավունքի տեսու­թյան և սահ­մանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոններին կից գործող պետաիրավական ա­ռար­կա­ների գիտական խմբակի 2018-2019 ուստարվա վեցերորդ նիստը:

Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆա­կուլ­տետի պետ, ի­րավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանը, ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Ա. Մարգարյանը և կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի ներկայացուցիչը:

Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Հավաքների ազատության իրավունքի իրացման որոշ արդի հարցադրումներ»:

Նշված թե­մայով գիտական զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը: Նա ­ներկայացրեց հավաքների ազատության դերակատարությունը ժողովրդավարական պետության   կերտման և զարգացման համատեքստում՝ լուսաբանելով այն հիմնախնդիրները, որոնց    իրավական լուծումները իրական հնարավորություն կստեղծեն հավաքների ազատությունn ընկալելու և գնահատելու որպես յուրօրինակ երկխոսություն հանրային  իշխանության և հասարակության միջև:

Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցները զե­կու­ցողին ուղղեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: