Նորություններ
Վերադառնալ«Համայնքային ոստիկանության մարտավարությունը տարածքում հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման աշխատանքներում»
2018 թվականի դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոններին կից գործող պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2018-2019 ուստարվա երկրորդ նիստը:
Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանը, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, ոստիկանության կապիտան Ա. Մարգարյանը, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ադամյանը, ոստիկանության լեյտենանտ Մ. Խերանյանը:
Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Համայնքային ոստիկանության մարտավարությունը տարածքում հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման աշխատանքներում»:
Նշված թեմայով գիտական զեկույցով հանդես եկավ վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Վ. Ավագիմյանը: Նա լուսաբանեց համայնքային ոստիկանության մարտավարության առանձնահատկությունները, անդրադարձավ համայնքային ոստիկանության գործելակերպին ժողովրդավարական ոստիկանության համատեքստում, զուգահեռներ անցկացրեց համայնքային ոստիկանի ծառայության և տեղամասային տեսուչի աշխատանքային գործունեության միջև:
Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցները զեկուցողին հարցեր ուղղեցին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: