Նորություններ

Վերադառնալ
04.04.2019

Վարպետության դաս

Վարպետության դաս

2019թ. ապրիլի 3-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսումնամեթոդական միջոցառումների կազմակերպման շրջանակներում անցկացվեց «Դասավանդման ինտերակտիվ մեթոդները» թեմայով հերթական վարպետության դաս, որը վարում էր կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի ավագ դասախոս, մ.գ.թ., ոստիկանության մայոր Գ. Ռուսակովան: Նա ներկայացրեց ուսուցման ժամանակակից ինտերակտիվ մեթոդները, կոնկրետ օրինակներով հիմնավորեց և ապացուցեց դրանց կիրառման անհրաժեշտությունը և արդյունավետությունը ուսուցման որակի բարձրացման, ինքնուրույն աշխատանքի կազմակերպման, սովորողների ստեղծագործական մտքի զարգացման գործում:

Թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց և դարձավ ակտիվ քննարկման  առարկա:

Քննարկվող նյութի անհրաժեշտությունից ու արդիականությունից ելնելով՝ կրթահամալիրի ուսումնամեթոդական խորհուրդը որոշեց ավելի ընդլայնել ներկայացված թեմայի շրջանակը և լեզուների ամբիոնի կողմից ոստիկանության կրթահամալիրի համար այն դարձնել ուսումնամեթոդական ձեռնարկ: