Նորություններ
ՎերադառնալԿրթահամալիրում էին Սուրեն Առաքելյանի անվան դպրոցի աշակերտները
2019թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հյուրընկալել էր Գորիսի ՆԳ բաժնի նախկին միլիցիոներ, Սովետական միության հերոս Սուրեն Առաքելյանի անվան Տաթևի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի սաներին` դպրոցի տնօրեն Նորվարդ Մովսիսյանի ուղեկցությամբ:
Աշակերտներին ծանոթացրին կրթահամալիրի տարածքը` Սովետական միության հերոսների հուշապատը, Արցախյան հերոսամարտում և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանների, ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշակոթողները և մատուռը:
Նրանք եղան նաև ոստիկանության պատմության թանգարանում, ծանոթացան ցուցադրված պատմական ֆոնդերին, այդ շարքում՝ 1984թ. դպրոցի բակում Սուրեն Առաքելյանի արձանի բացման վերաբերյալ նկարներին, ելույթներին և այլն: Աշակերտները թանգարանում հերոսներին նվիրված երգ երգեցին:
Տպավորիչ էր հատկապես «Պատվավոր հյուրերի գրառումների գրքում» դպրոցի տնօրեն Ն.Մովսիսյանի գրառումը`«Հպարտություն է լինել այն թանգարանում, որտեղ փոքրիկ մի անկյունը նվիրված է մեր համագյուղացի Սուրեն Սմբատի Առաքելյանին:
Մարդի՛կ, քանի դեռ սիրտն է զարկում` հիշե՛ք նրանց»: