Նորություններ

Վերադառնալ
06.12.2018

Սուրբ Աբգար թագավորից մինչև մեր օրերի շախ և մատ

Սուրբ Աբգար թագավորից մինչև մեր օրերի շախ և մատ

2018թ. դեկտեմբերի 12-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աբգար թագավորի (նախավկայի) հիշատակության օրը:  Քրիստոնեական ավանդության համաձայն` Եդեսիայի Աբգար թագավորն առաջինն էր, որ Քրիստոսի կենդանության օրոք ընդունեց նրան որպես Աստծո որդի:

Ամեն տարի սուրբ Աբգար թագավորին նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպվում եկեղեցու նախաձեռնությամբ:

Այս տարի դեկտեմբերի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ անցկացվեց շախմատի մրցաշարը, որը տարածված էր նաև արքունական ժամանակներում:

Արքայավայել այս մրցախաղին էր մասնակցում նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմը, որի ներկայացուցիչներն էին քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սարգսյանը, քոլեջի մարտական, ֆիզիկական և հատուկ տակտիկական պատրաստականության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ա. Մինասյանը, ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի սովորողներ, ոստիկանության կրտսեր սերժանտներ Ա. Նիկողոսյանը, Ս. Ազատյանը, Ա. Գևորգյանը և Տ. Գրիգորյանը:

Մրցախաղը բաղկացած էր երկու փուլից: Կրթահամալիրի թիմն առաջին փուլն ավարտեց հաղթանակով: Երկրորդ փուլն առավել բարդ փորձություն էր պատրաստել մասնակիցների համար, քանի որ մրցախաղն ընթանալու էր աշխարհի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Զավեն Անդրեասյանի և պատանիների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ, ովքեր միաժամանակյա խաղի ընթացքում գրանցեցին գերազանց արդյունքներ:

Խաղի ավարտին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը պատվոգրեր, շնորհակալագրեր և խրախուսական նվերներ հանձնեց մասնակիցներին, գրոսմայստերներին և խաղի մրցավարին։