Նորություններ

Վերադառնալ
05.02.2019

Կրթահամալիրի հերթական գիտական հրապարակումները

Կրթահամալիրի հերթական գիտական հրապարակումները

Վերջերս հրատարակվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանի՝ «Հանրաքվեն որպես ժողովրդաիշխանության իրացման ձև Հայաստանի Հանրապետությունում» խորագրով մենագրությունը, իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ա. Մելիքսեթյանի՝ «ՀՀ գործող քրեական օրենսգրքի և ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի որոշ դրույթների իրավահամեմատական վերլուծություն» վերտառությամբ գիտական հոդվածների ժողովածուն, ինչպես նաև՝ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության կապիտան Ա. Ղազարյանի՝ «Մինչդատական վարույթի կազմակերպման մոդելները (պատմական և համեմատաիրավական վերլուծություն)» խորագրով մենագրությունը: Հրապարակված գիտական աշխատանքները կարող են օգտակար լինել ինչպես ուսումնական գործընթացում ներդրման, այնպես էլ՝ իրավաստեղծ և իրավակիրառ գործունեության սուբյեկտներին աջակցության տեսանկյունից: