Նորություններ
ՎերադառնալՃանաչողական այց Վրաստանի ՆԳՆ ակադեմիա
2018 թվականի հունվարի 29-ից փետրվարի 2-ը ճանաչողական այցով Վրաստանի ՆԳՆ ակադեմիայում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 5 ծառայողներ` ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Դանիելյանը, քոլեջի մարտական, ֆիզիկական և հատուկ տակտիկական պատրաստականության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Ա. Ավակիմովը, ուսումնական կենտրոնի ընդհանուր պատրաստականության կրթաճյուղի դասախոս, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Բաղդասարյանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ն.Վարյանը, ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Գրիգորյանը:
Այցի ընթացքում հանդիպումներ եղան Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի ռեկտորի՝ Գիվի Միկանաձեի, նրա տեղակալների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
Կրթահամալիրի ներկայացուցիչները եղան ակադեմիայի կրիմինալիստիկայի լաբորատորիայում, ինչպես նաև կիսաբաց և ինտերակտիվ (լազերային) հրաձգարաններում:
Շրջայցի ընթացքում մանրամասն ներկայացվեցին ուսումնական հաստատության գործունեության առանձնահատկությունները, վերապատրաստման և ընդունելության կարգերը։
Կազմակերպվեց նաև այցելություն Վրաստանի ՆԳՆ «112» ծառայության ինովացիոն և օպերատիվ կառավարման կենտրոններ, կրիմինալիստիկայի վարչություն: Այցը բաղկացած էր նաև մշակութային մասից, որի շրջանակներում կրթահամալիրի ներկայացուցիչները եղան Ստալինի տուն-թանգարանում` Գորիում, Ջվարի վանական համալիրում:
Հանդիպումների ընթացքում իրականացվեցին համագործակցության առավել արդյունավետ և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուղիների վերաբերյալ քննարկումներ։