Նորություններ

Վերադառնալ
05.04.2019

Սոցիալական հոգածության կենտրոնի երախաները կրթահամալիրում

Սոցիալական հոգածության կենտրոնի երախաները կրթահամալիրում

2019 թվականի ապրիլի 5-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի սաները: Նրանց դիմավորեցին ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի անձնակազմն ու ամբիոնին կից գիտական խմբակի սովորողները:

Հյուրերը շրջեցին կրթահամալիրի տարածքով, ծանոթացան կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերին, եղան մարզադահլիճներում, մասնագիտական լսարաններում, ոստիկանության պատմության թանգարանում:

Միջոցառումը եզրափակվեց ամբիոնին կից գիտական խմբակի արտահերթ նիստով, որում իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի սովորող Սերգեյ Բադալյանը ներկայացրեց զեկույց «Ոստիկանությունը և երեխաները» խորագրով: Զեկույցի ներկայացումից հետո ծավալվեց քննարկում, գիտական խմբակի անդամները պատասխանեցին երեխաներին հետաքրքրող հարցերին: