Նորություններ
ՎերադառնալՀերթական քայլը միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ
Սույն թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գտնվող Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիայում (ILEA) ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ անցկացվեց վերապատրաստում «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը» թեմայով: Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին Հունգարիայի, Ալբանիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի և Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Հայաստանի պատվիրակության կազմում ՀՀ քննչական կոմիտեի երեք ներկայացուցչի հետ միասին ընդգրկված էր նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը:
Միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլ էր վերապատրաստման բոլոր մասնակիցների գրանցումը և անվանական էջերի բացումն Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիայի https:/ilea.state.gov միասնական էլեկտրոնային հարթակում, ինչը նրանց հնարավորություն կտա օգտվելու հարթակի հարուստ տեղեկատվական ռեսուրսներից և անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու միմյանց հետ:
Վերապատրաստման բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր՝ դասընթացը բարեհաջող ավարտելու վերաբերյալ: