Նորություններ

Վերադառնալ
06.11.2018

Անչափահասների արդարադատության հիմնախնդիրները գիտական խմբակի նիստի շրջանակներում

Անչափահասների արդարադատության հիմնախնդիրները գիտական խմբակի նիստի շրջանակներում

2018 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից՝ հանցագործության և պատժի հիմնահարցերի հետազոտության գիտական խմբակի 2018-2019 ուստարվա 2-րդ նիստը:

Նիստին ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը, կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը, ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը, քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի և գիտական աշխատանքների բաժնի անձնակազմը:

Գիտական խմբակի նիստին հրավիրվել էր ՀՀ Արդարադատության նախարարության Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի փոխտնօրեն, անչափահասների արդարադատության խորհրդի քարտուղար Գայանե Հովակիմյանը, ով ելույթ ունեցավ «Անչափահասների արդարադատության արդի հայեցակարգերը» թեմայով: Գ. Հովակիմյանը ներկայացրեց Հայաստանում անչափահասների արդարադատության ոլորտի խնդիրները, ուղղությունները, անչափահասների արդարադատության խորհրդի կողմից կատարվող հիմնական աշխատանքները: Քննարկվեցին անչափահասների արդարադատության ոլորտում ոստիկանության խնդիրները, համագործակցության ուղղությունները: Եղավ հարց ու պատասխան՝ ուսանողների և բանախոսի միջև:

Նիստի ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը Գ.Հովակիմյանին շնորհակալագիր հանձնեց կրթահամալիրի հետ համագործակցության հաստատման  և ամրապնդման գործում մեծ ավանդի համար: