Նորություններ

Վերադառնալ
03.06.2019

Տրվեց վարժախաղերի մեկնարկը

Տրվեց վարժախաղերի մեկնարկը

2019 թ. հունիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողների 2018-2019 ուստարվա վարժախաղերի հրահանգավորումը: Միջոցառմանը մասնակցում էին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար կազմի ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներից որպես խորհրդատու վարժախաղերին ներգրավված ծառայողները, ինչպես նաև՝ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողները: Հրահանգավորման ժամանակ Մ. Բաբայանը կարևորեց պրակտիկայի ընթացքում սովորողների ձեռքբերած գիտելիքների և հմտությունների ամրապնդման գործում վարժախաղերի դերը, նրանց ուշադրությունը հրավիրեց վարժախաղերի առավել առանցքային խնդիրների և հիմնական նպատակների վրա: Միջոցառման ավարտին վարժախաղերի խաղային խմբերի ղեկավարներին տրվեցին կոնկրետ կազմակերպչական ցուցումներ և հրահանգներ: