Նորություններ
ՎերադառնալԴասավանդման հմտությունների կատարելագործմանն ուղղված մասնագիտական պարապմունքները շարունակվում են
2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ դասավանդման հմտությունների կատարելագործմանն ուղղված ևս մեկ մասնագիտական պարապմունք անցկացվեց: Պարապմունքին ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության ծառայողները, ուսումնական ստորաբաժանումների ղեկավար կազմը: Այս անգամ մասնագիտական պարապմունքի թեման էր «Դասախոսության անցկացման գնահատման չափանիշները», որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը: Թեմայի շրջանակում նա անդրադարձավ դասախոսության բովանդակությանը, դասախոսության անցկացման մեթոդիկային, դասախոսության կազմակերպմանը, դասախոսության ընթացքում սովորողների հետ աշխատանքին, դասախոսին, բնութագրիչներին, դասախոսության արդյունավետության գնահատման չափանիշներին: Բանախոսի ելույթից հետո տեղի ունեցավ քննարկում: